Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:_____________________________________________

_________________________________________________

_________________________________________________

_________________________________________________

 

Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­__Ոզնի,որբ,որակ,որ,օր,օրացույց,օժիտ,օրինակ,Եվա_________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև ____կլոր   է___________________________________________:

Ընկերս եկավ մեր տուն, որ __խաղանք___________________________________________________:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև____աշուն  է _______________________________: