Մի անգամ Էլինան, Մարինեն, Մարիամը և Էմմին գրում էին նամակ ձմեռ պապիկին, նրանք սկսեցին պատմել իրանց նամակները իրար:

Էլինայի նամակը

«Բարև՛, իմ սիրելի ձմեռ պապիկ, ինչպե՞ս ես, դե գիտես որ արդեն ձմեռ է և բոլորը քեզ են սպասում, ես ուզում եմ մի տիկնիկ, ես այս տարի անհամբեր սպասել եմ քեզ և մեր ամանորյա խնջույքին»

Մարինեյի նամակը

«Բարև Ձմեռ պապիկ, լավ ես, ես Մարինեն եմ, 6 տարեկան, սովորում եմ 1 դասարանում, ուզում եմ նկարչական պարագաներ»

Իսկ Մարիամը և Էմմին տխուր նստած էին և Էլինան հարցրեց նրանց.

-Ի՞նչ է պատահել աղջիկներ:

Մարիամը և Էմմին սկսեցին լացել.

-Ձմեռ պապիկը ամեն տարի մեր նամակները չի ստանում և նվեր չի բերում-ասաց Էմմին:

-Մի լացեք:

Իրականում Էլինան և Մարինեն անակնկալ էին պատրաստել նրանց համար, մի մեծ ամանորյա խնջույք և իհարկե իսկական և հեքիաթային ձմեռ պապ:

Ահա  մի քանի օր անց եկավ խնջույքի օրը, Մարինեն ինչ որ բան էր փսփսում Էլինայի ականջին: Էմմին եկավ և նորից սկսեց լացել:

-Այսօր Ամանոր է:

-Այո-ասաց Էլինան:

Երեկոյան ժամը ուղիղ տասնը երկուսին Ձմեռ պապիկը եկավ նրանց մոտ, բոլորը սկսեցին պարել և երգել: Վերջապես բոլորը սկսեցին գրել նամակներ և հավատալ ձմեռ պապիկին: 😊😍