1. Հին աշխարհքը ամեն օրՀազար մարդ է մտնում նոր,Հազար տարվան փորձն ու գործԸսկսում է ամեն օր։
  1. Ե՛տ եկե՜ք…                                                                         Գարնան վարար գետ եկե՛ք                            Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
  1. Հին աշխարհքը ամեն օրՀազար մարդ է մտնում նոր,Հազար տարվան փորձն ու գործԸսկսում է ամեն օր։
  1. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,Նենգ ու դավ եմ տեսել ես,Տարել, ներել ու սիրել,-Վատը` լավ եմ տեսել ես։
  1. Ո՜նց է ժպտում իմ հոգինՉարին, բարուն,― ամենքին.Լույս է տալիս ողջ կյանքիսՈւ էն ճամփիս անմեկին։
  1. Լինե՜ր հեռու մի անկյուն,Լինե՜ր մանկան արդար քուն,Երազի մեջ երջանիկ,Հաշտ ու խաղաղ մարդկություն։