Ողջո՜ւյն, ես Լիլին եմ։ Հիմա կպատմեմ,թե ինչպես ենք նշելու Ամանորը իմ դպրոցում։

Մենք դեկտեմբերի սկզբում սովորում ենք երգեր, պարեր և պարերգեր, որպեսզի մեր ամանորյա հանդեսին երգենք և պարենք։Ամեն տարի մեր դպրոցում կազմակերպվում է ամանորյա տոնավաճառ,որտեղ վաճառվում են մեր իսկ ձեռքերով պատրաստված իրերը։Տոնավաճառի ընթացքում վաճառված իրերից գոյացած գումարը օգտագործվում է տարբեր բարեգործական նպատակներով․օրինակ, այս տարվա հավաքված գումարով կառուցվելու է դպրոցի համար մարզադահլիճ։Այս տարվա Դեկտեմբերի քսաներկուսին մենք ունենալու ենք մեր դպրոցում հանդես և խաղալու ենք Գաղտնի Սանտա։ Մենք մեծ ոգևորվածությամբ ենք  խաղում Գաղտնի Սանտան, քանի որ երբեք չգիտես, թե ինչ նվեր են քեզ նվիրելու։Ես շատ եմ սիրում անակնկալ նվերներ ստանալ։ Ամանորյա հանդեսին մենք պարելու ենք և երգելու տոնական երգեր։ Այդ օրը մենք մեր դպրոցում պատրաստել ենք ֆոտոզոնա, որտեղ հյուրերը կարող են լուսանկարվել։ Կարճ ասած ես ամանորը շատ եմ սիրում։