Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և  K:Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո և մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:Դդումը իր օգտակար հատկությունների շնորհիվ առողջապահների ուշադրության կենտրոնում է: Այն խորհուրդ է տրվում ներառել ինչպես մանկահասակ երեխաների կերակրացանկում, այնպես էլ  բոլոր տարիքային խմբերի, քանի որ օժտված է բացառիկ օգտակարությամբ: