Մենք այսօր գնացել ենք ուսումնական ճամփորդության ժողովրդական արվեստի թանգարան։ Այնտեղ մենք տեսանք գդալնոցը,դակիչները,գորգերը,տարազները և շատ իրեր։ Մենք նաև մասնակցեցինք գորգանախշեր նախագծին։Մեզ այնտեղ տվեցին փայտեր,որոնց վրա պատկերված էին հայկական զարդանախշեր և նրանք մենք պետք է գունավորեինք։ Ընկեր Գրիշայի հետ շրջեցինք թանգարանում և ծանոթացանք հայկական արվեստի շատ աշխատանքների հետ։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը, ես կպատմեմ իմ ընկերներին թանգարանի մասին։