Ես բլոգավար եմ դարձել մաիսից:Այս ժամանակահատվածում ես ունեմ 117 հրապարակում ու  տարբեր թեմաներ, որոնցով ես հրապարակումներ եմ կատարում: Ես կարողանում եմ օգտվել իմ բլոգի գործիքաշարից։ Աշխատում եմ Word, Paint համակարգչային ծրագրերով։Կարողանում եմ հղում վերցնել իմ բլոգից ուղարկել էլհասցեվ, You Tybe -ից կարողանում եմ հղում վերցնել հրապարակել բլոգում, բառի վրա հղում ավելացնել, նկար տեղադրել բլոգում։

Ես ծանոթացել եմ տարբեր գործիքների:Նշեմ դրանք.

  1. կետիկներով հրահանգի օգնությամբ նախադասությունները կամ բառերը դասավորվում են հերթականությամբ
  2. «I»-ը  թեքում է տառի ուղղությունը
  3. «B»-ն հաստացնում է բառը կամ տառը
  4. «A» գունավորում է:
  5. կոր սլաքները տանում են հետ և առաջ

Առաջին շրջանում ես սովորել եմ՝
Մաթեմատիկա՝ գումարել, հանել եռանիշ թվերը, բազմանիշ թիվը բազմապատկել մինիշով, թիվը բազմապատկել 0, 100, 1000: Հորինել և լուծել խնդիրներ, գտնել տարբեր երկրաչափական պատկերների Պարագիծը։ Սովորել եմ տարբերել արաբական և հռոմեկան թվերը, հարյուրակների կարգը, թիվը կլորացնել մինչև մոտակա տասնյակը։ Այբուբենի տառերի թթվաին արժեքը գիտեմ։ Կարողնաւոմ եմ առանձնացնել ճիշտ դատողությունները։
Մայրենի՝ կարդում եմ հեքիաթներ, հրապարակում բլոհգում, վերլուծում, հայտնում  իմ կարծիքը՝ ինչ սովորեցի և հասկացա։ Հորինում եմ հեքիաթներ, հանելուկներ, ասացվածքներ։ Առանձնացնում եմ հեքիաթի պատմողի և հերոսների խոսքը։
Ես և շրջակա աշխարհ՝ ուսումնասիրել եմ Արեգակնային համակարգը, մոլորակները։ Ճամփորդելիս կարողանում եմ պլանավորել իմ ճամփորդությունը։ Կարողանում եմ Google maps ծրագրով քարտեզագրել, գտնել ճանապարհը, տևողությունը։ Գիտեմ անվտանգության կանոնները։ Սովորել եմ չվող և ձմեռող թռչունների մասին, աշնանային մրգերի հատկությունների մասին։ Ձիավարել եմ Ագարակում, կերակրել կենդանիներին։ Համացանից տեղեկություն եմ գտել և կարդացե նաև Ամանորի մասին։ Մասնակցել ենք նաև բնապահպանական փառատոնին դիտել ենք ֆիլմ՝ «Ֆիլմ սառույցի» մասին։
Երգ՝ Սվորել ենք «Տո տղա, տղա» պարերգը, «երի, երի, երի ջան»,«Սոնա յարը»։
Մարմնակրթություն ՝ լողում եմ և հեծանիվ վարում։
Ուսումնական ճամփորդույուններ՝ սեպտեմբերին գնացել էինք«Էդիտ պրինտ»  տպարան, հաղթահարել ենք Արայի լեռան բարձունքը, հետո գնացել էինք Պլանետարիում, իսկ հետո Կոմիտասի տուն – թանգարան։
Անգլերեն՝ սովորել եմ բարդ նախադասություներ կազմել,Ձմեռ պապիկին նամակ գրել։
Ռուսերեն՝ ինձ համար ռուսերեն լեզուն շատ հեշտ է,գիտեմ ռուսերենի ամբողջ այբուբենը անգիր։
Շախմատ՝ Ընկերներիս շախմատ եմ ուղարկում և նրանց հետ եմ խաղում
Ծեսեր՝ Ես մասնակցել եմ հարիսայի ծեսին,շարոց-թաթխիկին և մյուս տոներին։