Սով էր, սով էր Մկստան,

Կատվի ձեռքից լկստան,

գզիրն ընկավ դռնեդո´ւռ,

էլ չթողեց տուն-կտուր:

Ջահել ահել գեղովի,

Ջոջերն ջոկ տեղովի ,

Կանչեց, բերեց ժողովի՝

Թե ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:

Մին էլ ըհը տեսնում են Լորիկն է եկել, և  մկները զարմացած նայում ու ասում են.

-Ինչո՞ւ  ես եկել, Լորի՛կ:

-Եկել եմ ձեզ փրկեմ:

-Լավ,մնա, – համաձայնվեցին մկները:

Մի մուկ իր հետ զանգ է բերել,ծափ, ծլնգոց,մեջը զնգոց, որ կատվի վզից կախ տան,որ ինչքան էլ օրորա,որ ինչքան էլ շորորա,ստից սատկի, տազ անի,գալն իմանան գազանի:

-Է´, զանգը ո՞վ կախ անի։

Երբ մկները սկսեցին վախից զանգ կախելը գցել մեկը մյուսի վրա, Լորիկը ասաց. 

.-Եկեք այսպես անենք,ես  կատվի համար կերգեմ ,իսկ մեկդ քաշեք կատվի պոչը, մեկդ էլ զանգը կախե՛ք։

Լորիկը սկսում է երգել.

-Առավոտյան փչեց հով, արտս ծփաց դարձավ ծով։

Կատուն ուշադիր լսում էր, այնքան քաղցր էր երգում Լորիկը, որ կատուն անուշ քուն մտավ։ Այդ ժամանակ մկները կարողացան զանգը կախել կատվի վզից։ Բոլորը ուրախանում են։ Հենց Լորիկը դադարում է երգել, կատուն արթանում է, գնում մառանի դռան առաջ նստում։ Ամեն անգամ երբ կատուն գալիս էր, քայլում, վզի զանգը զնգում էր, մկները թաքնվում էին։ Հիշում էին Լորիկին ու երգում նրա երգը։