Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դամիայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը: Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վիթխար-հազվադեպ

2. Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում,երկինքը մթնում է:
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են,քան Արևը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում

3. Գրի՛ր հականիշ բառեր.
Մթնել —լուսանալ
Շատ — քիչ
Մեծ — փոքր
Տաք — սառը
Հեռու — մոիկ
Մութ — լույս
Թույլ — ուժեղ
4. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:

միլիոն
5. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան հարցի տակ․

Ի՞նչ  Ինչե՞ր     Ինչպիսի՞

արև    աստղերը  պայծառ

արձակող

տաք