Posted in 4-րդ դասարան, Բնագիտություն, Uncategorized

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը

Posted in 4-րդ դասարան, Հայրենագիտություն

Շահմիրամի Կախովի Այգիները

Դրանք գտնվում էին Հին Արևելքի ամենամեծ ու հարուստ քաղաքում՝ Բաբելոնում: Ավանդությունն այն կապում է Շամիրամ թագուհու հետ, բայց իրականում դրանք ստեղծել է Նաբուգոդոնոսոր արքան: Ասում են՝ հեքիաթային այգիները թագավորը կառուցել է իր սիրելի կնոջ համար, որը Միդիայի արքայադուստրն էր: Չքնաղ արքայադուստրը կարոտում էր իր հայրենիքի բնությունը ու թախծում Բաբելոնում, որ շոգ ու փոշոտ անապատում էր: Որպեսզի կնոջը մխիթարի, թագավորը պատվիրում է կառուցել այգին:

Այգին մի քանի հարկ ուներ: Ամեն հարկում աճում էին գեղեցիկ ծառեր ու ծաղիկներ: Հեռվից թվում էր, թե այգին կախված է օդում: Ամեն օր հազարավոր ստրուկներ ջուր էին կրում Եփրատ գետից, որ ջրեին բուսականությունը:

Այգին միայն 200 տարվա կյանք ունեցավ: Սկզբում դադարեցին այն պատշաճ խնամել, իսկ ավելի ուշ այն փուլ եկավ հզոր ջրհեղեղից:

Posted in 4-րդ դասարան, Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.01.2023

384 ա․ Հետևելով Անիի օրինակին՝ գտի՛ր անհայտ բաժանարարը։

բ) 48:8=6

320:4=80

4140:230=18

 

385 ա․ Երկու թվերի քանորդը 25 է։ Բաժանելին 5500-ն է: Գտի՛ր բաժանարարը և կազմի՛ր հավասարություն։

Պատ․՝ 220, 5500:220=25

 

Երկու թվերի քանորդը 70 է։ Բաժանելին 210-ն է: Գտի՛ր բաժանարարը և կազմի՛ր հավասարություն

Պատ․՝ 3, 210:3=70

 

Երկու թվերի տարբերությունը  520 է։ Հանելին 318-ն է: Գտի՛ր նվազելին և կազմի՛ր հավասարություն

Պատ․՝  838, 838-318=520

 

 

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ոսումնական նախագծեր, Uncategorized

Անհատական նախագիծ. առաջին դասարանցիների համար

Մասնակիցներ՝ 1.2 դասարանցիներ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ժամկետը ՝ Հունվար ամիս

Առաջադրանքները

  • Սովորեցնել մեր ցածր դասարանցի ընկերներին նոր հմտությունների:
  • Ես այս նախագծում մեր ընկերներին կսովորեցնեմ ինչպես օգտվել PowerPoint ծրագրից

Նպատակը՝ Սովորողները սովորեն նոր հմտություններ, Տիրապետեն տարբեր ծրագրերի:

1.2 դասարանցիների կազմակերպչի բլոգ

 

Posted in Uncategorized

Դիջիթեք 2023

Ինչպես գիտեք, մեր կրթահամալիրում այժմ անցկացվում է ամենամյա դիջիթեքյան ստուգատեսը։ Ստուգատեսի շրջանակում մեզ հյուր էին եկել  դասավանդող ընկեր Հասմիկը և Միջին դպրոցի սովորողները։ Միասին սովորեցինք և ուսումնասիրեցինք Quizzes ծրագիրը։ Ահա իմ աշխատանքը։

Posted in 4-րդ դասարան, Ամանոր, Ոսումնական նախագծեր

Ամանորյա տոնախմբություն. դեկտեմբերի 22

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Օրակարգ

09:00-10:00` Պատրաստություն, դասավորում

10:00-11:00՝ Ամանորյա համերգ, տոնախմբություն


11:00-11:30` «Գաղտնի Սանտա»

11:30-13:30` Ամանորյա ֆիլմի դիտում

13:30-ից երկարացված օրվա ճամբար

Posted in 4-րդ դասարան, Ամանոր, Մայրենի

«Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում»

Ողջո՜ւյն, ես Լիլին եմ։ Հիմա կպատմեմ,թե ինչպես ենք նշելու Ամանորը իմ դպրոցում։

Մենք դեկտեմբերի սկզբում սովորում ենք երգեր, պարեր և պարերգեր, որպեսզի մեր ամանորյա հանդեսին երգենք և պարենք։Ամեն տարի մեր դպրոցում կազմակերպվում է ամանորյա տոնավաճառ,որտեղ վաճառվում են մեր իսկ ձեռքերով պատրաստված իրերը։Տոնավաճառի ընթացքում վաճառված իրերից գոյացած գումարը օգտագործվում է տարբեր բարեգործական նպատակներով․օրինակ, այս տարվա հավաքված գումարով կառուցվելու է դպրոցի համար մարզադահլիճ։Այս տարվա Դեկտեմբերի քսաներկուսին մենք ունենալու ենք մեր դպրոցում հանդես և խաղալու ենք Գաղտնի Սանտա։ Մենք մեծ ոգևորվածությամբ ենք  խաղում Գաղտնի Սանտան, քանի որ երբեք չգիտես, թե ինչ նվեր են քեզ նվիրելու։Ես շատ եմ սիրում անակնկալ նվերներ ստանալ։ Ամանորյա հանդեսին մենք պարելու ենք և երգելու տոնական երգեր։ Այդ օրը մենք մեր դպրոցում պատրաստել ենք ֆոտոզոնա, որտեղ հյուրերը կարող են լուսանկարվել։ Կարճ ասած ես ամանորը շատ եմ սիրում։

Posted in 4-րդ դասարան, English, Անգլերեն

English

The 31st of December is New Year Day in Armenia. We love New Year very much. Before New Year we buy  presents and play Secret Santa. In our school, the 22nd of Dectember is our Christmas performance. Me and my brother go to the yard and play snowballs.

1.When do Armenians see the New Year in?

In 31th of Dectember.

2.What do we usually do on this day?

We play  snowballs, I help mom make salads and other dishes, and then we go to buy gifts for friends and our family members.

3.What do we eat on this day?

We eat turkey,dolma, pastry, fruits,salads, various nuts ( pistachio, hazelnuts, almonds, walnuts, etc…) and the sweet sudjukh on this day.

4.When do we celebrate Christmas?

In 6th of January